Առողջապահության լրատու 1-2.2013
Դյուրի՞ն է երջանիկ լինելը…
«Մենք կուզե´նք երջանիկ եղնինք…» Մհեր Մկրտչյան
Այս հարցի պատասխանը գտնվեց Սենեկայի մոտ: Նրա համար դյուրին էր իրեն երջանիկ զգալ, չնայած այն ժամանակներում կյանքն անհամեմատ առավել դժվար էր, քանի որ շատ էժան էր գնահատվում, գոյատևելն էր դժվար, էլ ինչ երջանկության մասին կարող էր լինել խոսքը: Պատերազմներ, հիվանդություններ, բանսարկություններ, պալատական հեղափոխություններ. այս ամենը մարդուն կարող էին հեշտ ու հանգիստ զրկել կյանքից: Այդ դեպքում, ինչպե՞ս է, որ Սենեկան երջանիկ էր: Ի՞նչ կարող ենք նրանից սովորել:
Իր զարմիկ Լուցիլիուսին գրած «բարոյախոսական նամակներում» Սենեկան գրում է.«Ինչ տարբերություն, թե ինչպես ես ապրում, եթե կարծում ես, որ վատ է»: Այս հարցը կարող է իրեն տալ ամեն մի մարդ, օրինակ, այսպես. ի՞նչ տարբերություն, երջանիկ է իմ կյանքը, թե` ոչ, եթե ես ինձ դժբախտ եմ համարում:
Տվեք մարդուն ավտոմեքենա, բնակարան, ամառանոց, փող, ընտանիք, երեխաներ, ընկերներ և շատերից կլսեք, որ երջանկություն չկա: Սենեկան այս առիթով մեջբերում է կատարում Էպիկուրից.«Դե ինչ, պարտք կվերցնեմ Էպիկուրից: «Շատերը, հարստություն կուտակելով, ոչ թե դժբախտության վերջն են դրել, այլ գտել են ուրիշ դժբախտություններ»: Այդ պատճառով էլ, ինչ տարբերություն, թե մարդն ինչ ունի, նա առաջին հերթին տեսնում է, թե ինչ չունի, իսկ դա միշտ էլ կարող է տխրության պատճառ լինել:
Աշխարհընկալումը հին դարերում էլ, այժմ էլ չի փոխվել` նյութական, հոգևոր արժեքները, իհարկե, ուրախացնում են, բայց մարդն ինքն է իրեն երջանիկ դարձնում: Հեշտ ու հանգիստ որոշում է` ես երջանիկ եմ:
Սենեկան իր համար այսպես է որոշել.«Դժբախտ է նա, ով իրեն երջանիկ չի համարում»: Նա կարողացել է իրեն զգալ այնպես, ինչպես ինքն է որոշել. իսկ ինչն է խանգարում մեզ:
Իհարկե, կան հատուկ տաղանդով օժտված մարդիկ, ովքեր ցանկացած իրավիճակում կարողանում են իրենց դժբախտ զգալ, կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր նույնիսկ դժբախտությունների, անհաջողությունների ժամանակ են կարողանում դրական կողմ տեսնել: Երկրորդ տեսակին պատկանող մարդիկ վարվում են ինչպես և Սենեկան, ում համար երջանկությունը ոչ թե դժվար նպատակ էր, այլ ապրելու ձև:
Ինչն է խանգարում երջանիկ լինելուն
- Որպես կանոն, դա հավատն է, հաճախ չգիտակցված, որը ներքին արգելք է դնում «ինչ-ինչ հանգամանքներում» երջանիկ լինելու հնարավորության վրա: Օրինակ, վատ եղանակը, տրամադրության բացակայությունը, փողի պակասը, սերը, ծխախոտը… Ամեն մարդ «իր սիրած հանգամանքներն ունի, որոնց դեպքում չի կարողանում երջանիկ լինել»: Իսկ դու՞ք…
- Բացասական հույզերը: Եթե «աշխարհը թշնամաբար է տրամադրված», շուրջբոլորը «միայն վատ մարդիկ են»,«իսկ բոլոր տղամարդիկ…»,«իսկ բոլոր կանայք…», ապա` էլ ինչ երջանկություն: Որպես կանոն, բացասականը սկսվում է ընդհանրացումից` ամեն ինչ, միշտ: Աշխարհընկալումը հետևյալն է. ես փոքր ու թույլ եմ, աշխարհը մեծ է ու չար:
- Ցածր էներգետիկան: Ոչինչ չեմ ուզում, ոտքերս թույլ են, մտքերս` խառն ու բացակա: Նման վիճակն ավելի շատ դեպրեսիայի է հանգեցնում, քան, բնականաբար, երջանկության:
Եթե որոշել եք երջանիկ լինել, սովորեք երջանիկ լինել
Իհարկե, կյանքում դժվարությունները շատ են, բայց եթե ցանկություն կա, ապա սովորել երջանիկ լինել կարելի է և պետք է:
- Երջանկության հետևից վազել պետք չէ, այն մեր կողքին է, պարզապես պետք է այն պահանջկոտ կանչել: Ցանկանո՞ւմ ես երջանկություն, վերցրո´ւ այն քեզանից:
- Մշակեք ձեզ համար հիանալի զգացմունքային երանգ և կայունություն, դա օգնում է դժվար իրավիճակում հաղթահարել դեպրեսիան:
- Կյանքին վերաբերվեք հետաքրքրությամբ և հետաքրքրասիրությամբ: Տհաճությո՞ւն է եղել: Հետաքրքիր է, ինչպես կկարողանամ այն հաղթահարել, ինչ կսովորեմ դրանից: Դժվարությո՞ւն կա: Հետաքրքիր է, ինչ կտա այն ինձ: Օգտակար հարցեր` հիանալի որոշումներ:
- Ձեզ համար օգտակար սովորություն դարձրեք դրական աշխարհընկալումը: Սխալներ չեն լինում, լինում են կյանքի դասեր և հետադարձ կապ: Կյանքը լավ ուսուցիչ է, իսկ ամեն լավ բան միշտ էլ թանկ արժե: Իսկ ի՞նչ էիք ուզում: Պարտություն չկա, դա կյանքի մեջ նոր ներդրում է: Մարտահրավեր: Երբ ամեն ինչ լավ է, հաջողակ լինել բոլորն էլ կարող են: Իսկ երբ դժվա՞ր է: Հաղթահարել կարող են միայն ընտրյալները: Եղե´ք այդ ընտրյալը: Իրավիճակները փոխվել են, բայց դրանք ձեզ չեն փոխել: Դուք կարո´ղ եք լինել հաջողակ և երջանիկ:
Սենեկան Լուցիլիուսին գրած իր նամակներն ավարտում էր որևէ իմաստուն խորհրդով, օրինակ.«Երբեք երջանիկ մի համարիր նրան, ով կախվածություն ունի երջանկությունից: Եթե նա կյանքի մատուցածից ուրախ է արտաքնապես, ապա նա թույլ հենարան ունի` եկած ուրախությունը կգնա: Միան ներքուստ ստեղծվածն է հուսալի և ամուր, այն աճում է և մեզ հետ մնում մինչև վերջ»:
Կարդացեք նաև
Ողջ անցած տարվա ընթացքում շարունակվեցին անբուժելի հիվանդությունների դեմ դեղամիջոցներ ստեղծելու աշխատանքները, ինչպես նաև, մինչև վերջին պահն անբուժելի համարվող հիվանդների բուժման համար նորագույն մեթոդներ ստեղծելու ոլորտում հետազոտությունները...
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման կիրառման ընթացքում ծագած որոշ հարցերի վերաբերյալ...
ՀՀ առողջապահության նախարարության 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար անհրաժեշտ դեղերը ձեռք բերելու նպատակով «ՀՀ ԱՆ ՇՀԱՊՁԲ-13/1» ծածկագրով գնման ընթացակարգը (44 չափաբաժնով` լոտով) կայացել է 2012թ. դեկտեմբերի 27-ին...
Առողջապահության նախարարության դիտարկումների համաձայն 2012թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին դեղագործական շուկայում արձանագրվել են դեղերի գների էական տատանումներ...
Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը
Վերջին օրերի ընթացքում ստոմատոլոգիական ծառայությունների աշխատակիցներից շատերը ցույց էին կազմակերպել 2013թ. հունվարի 1-ից «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների առիթով...
Գրիպի մասին լուրերը մամուլում չափազանցված են
Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում այսպես կոչված խոզի գրիպի մասին տեղ է գտնում անհարկի խուճապ ստեղծող տեղեկատվություն...
Չարորակ նորագոյացություններով հիվանդացության և դրանցից մահացության ցուցանիշները կայուն կերպով աճում են` կապված մարդկանց միջին երկարակեցության բարձրացման և անբարենպաստ բնապահպանական իրավիճակի հետ...
Օդերևութաբանական փոփոխությունները միայն օդերևութաբաններին չէ, որ հետաքրքրում են: Երբևէ մտածել եք, որ մեր առօրյա կյանքը բաղկացած է մոտավորապես 50% -ով չեզոք իրադարձություններից, 40%-ով դրական և միայն...
Վերջին տարիներին ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի վարկային միջոցներով վերանորոգվել և վերազինվել են մի շարք մարզային հիվանդանոցներ, այդ թվում նաև Տավուշի մարզի Նոյեմբերյանի Բժշկական Կենտրոնը...
Վերջերս Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հանդիսավոր պայմաններում բացվեց Կենտրոնի կոնֆերանս սրահը, որի նպատակն է միջոցներ հայթայթել անվճարունակ անձանց հետազոտություններն անցկացնել անվճար...
Ներկայումս մրսածության կանխարգելման համար շատերը և իրենք են ընդունում իմունային պատրաստուկներ և, նույնիսկ, երեխաներին են տալիս: Սակայն, արդյոք, դա արդարացվա՞ծ է...
Ենթաստամոքսային գեղձը օրգան է, որը միաժամանակ կատարում է մարսողական և հորմոնային գործառույթներ: Այն չի վերականգնվում և դրա մասին պետք է հոգ տանել ժամանակին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն